Բաժիններ՝

Պուտինն Օլանդի ու Բառոզուի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը ԵՄ-ի գագաթաժողովի շեմին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն աջակցելու տարբերակները:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ` կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը, հաղթահարել հումանիտար աղետն ու խնդիրը լուծել բացառապես խաղաղ, քաղաքական միջոցներով:

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով: Պուտինն Ուկրաինայի հարցը քննարկել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Պուտինն ու Բառոզուն քննարկել են մինսկյան հանդիպման արդյունքներով հետագա համատեղ գործողությունների հարցը: Քննարկվել է նաև Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման հարցը:

Այսօր Բրյուսելում նշանակված է ԵՄ-ի արտահերթ գագաթաժողովը, որի հիմնական թեմաներից մեկը լինելու է ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Ուկրաինայի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս