ԱՄՆ-ը վերստին ՌԴ-ին սպառնում է նոր պատժամիջոցներով
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության էսկալացիայի հերքումը չի հարուցում վստահություն:
Էռնեստի խոսքերով` Ռուսաստանի այդ պահվածքը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները համատեղ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանեն նրա նկատմամբ: Էռնեստն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պլաններ չունի ստեղծված իրավիճակի համար ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Օգոստոսի 28-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին սպառնացել էր նոր պատժամիջոցներով: