Ապրիլից Ռուսաստան է ժամանել ավելի քան 820.000 ուկրաինացի փախստական
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության ժամանակ Ռուսաստանի տարածք է մուտք գործել Ուկրաինայի մոտ 820.000 քաղաքացի: Այս մասին են վկայում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալները:
Գերատեսչությունն ընդգծել է, որ ավելի քան 130.000 ուկրաինացի դիմել է ռուսական իշխանություններին` խնդրելով հատկացնել ժամանակավոր ապաստան կամ փախստականի կարգավիճակ: Ուկրաինական հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 2600 և վիրավորվել է մոտ 6000 մարդ: