Կիևում ձերբակալել են ռուսական դեսպանատան աշխատակիցներին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին Կիևում ձերբակալել են երեկ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղ գտած հայտարարությունում.
«Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան անվտանգության աշխատակիցների (ներառյալ դեսպանի անձնական թիկնապահի) դեմ ձեռնարկվել է հերթական վրդովեցուցիչ ակցիան:
Չնայած նրան, որ նրանք ներկայացրել են իրենց դիվանագիտական անձնագրերը, նրանց ակնհայտ հնարովի պատրվակով ձերբակալել են սրճանարանից դուրս գալիս. իբրև թե, նրանց մոտ հայտնաբերվել են նռնակներ»:
Չի հաղորդվում, թե ինչպես են ձերբակալել ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Կիևում Ռուսաստանի դեսպանատունը սրանից առաջ հարձակման էր ենթարկվել հունիսի 14-ին: