Բաժիններ՝

ՌԴ-ն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին. Ռասմուսեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուս զինվորականներն անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին.

«Ռուսաստանը շարունակում է անջատողականներին մատակարարել տանկեր, զրահատրանսպորտներ, հրետանի ու հրթիռային սարքեր: Ռուսաստանն Ուկրաինայի վրա կրակում է ռուսական տարածքից ու և բուն Ուկրաինայում: Ավելին, Ռուսաստանը շարունակում է մարտին պատրաստ հազարավոր զինծառայողներ պահել ուկրաինական սահմանին:

Դա ուկրաինական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է և խաթարում է դիվանագիտական բոլոր ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը: Չնայած Մոսկվայի հերքմանը՝ ներկայումս լիովին ակնհայտ է, որ ռուսական զորքերն ու սարքավորումն ապօրինաբար հատել են Ուկրաինայի արևելյան ու հարավ-արևելյան սահմանը: Դա միակ դեպքը չէ»:

Ռասմուսենը հայտարարել է, որ սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ն հստակ աջակցություն կհայտնի Ուկրաինային: Ռամուսենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել իր ապօրինի գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս