Մահվան ելքով շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 3 Mercedes-ներ ու Opel. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com
Ինչպես գրում է Shamshyan.com-ը, այսօր՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արթուր Միլիտոսյանի վարած Opel Astra մակնիշի 25 MA 005 համարանիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Եփրեմ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 34 PM 738 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Արմեն Ազիզյանի վարած Mercedes մակնիշի 34 PC 974 համարանիշի և մեկ այլ՝ Mercedes ML 320 մակնիշի 17 RT 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Եփրեմ Մարգարյանի վարած Mercedes-ի միջից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում