Բաժիններ՝

Պուտինի վերջնական նպատակը ՆԱՏՕ-ն փլուզելն է. Փոլ Գոբլ

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ վերլուծաբան Փոլ Գոբլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակը ՆԱՏՕ-ի փլուզումն է ու դրանով իսկ ԱՄՆ-ի ու Արևելյան Եվրոպայի միջև կապերի խզումը:

Գոբլը կարծում է, որ դա Պուտինին կերաշխավորի նաև իշխանության ու սեփական գումարների պահպանում: Գոբլը համոզված է, որ ուկրաինական տարածքների անպատիժ զավթումը Պուտինի մոտ կամրապնդի Արևմուտքի քաջ չլինելու մասին իր պատկերացումը, ինչից հետո նա հաշվված ամիսների, եթե ոչ շաբաթների ընթացքում կձեռնարկի հետագա քայլեր:

Գոբլի խոսքերով՝ Պուտինի հաջորդ զոհերը կլինեն Վրաստանը, Լիտվան ու Մոլդովան: Գոբլը հավելել է, որ իր գործողություններով Պուտինը ձգտում է նաև ի ցույց դնել, որ ԱՄՆ-ը կատարելապես անկայուն է և ունակ է դավաճանել ՆԱՏՕ-ի գծով իր եվրոպական դաշնակիցներին. «Եթե դա ստացվի, ապա ՆԱՏՕ-ն կդադարի գոյություն ունենալուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս