Բաժիններ՝

Օբաման Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայի արևելքի բռնությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Ռուսաստանը հակամարտություն է հրահրել, Ռուսաստանը մարզում է զինյալներին: Ռուսաստանը զենք է մատակարարում նրանց: Ռուսաստանը ֆինանսավորում է նրանց: Դա ներքին հակամարտություն չէ: Ընդ որում, Ռուսաստանը շարունակում է ներխուժել Ուկրաինա:

Այդօրինակ գործողությունները Ռուսաստանի համար հանգեցնելու են միայն հավելյալ ծախսերի: Մենք արդեն իսկ սահմանել ենք պատժամիջոցներ, որոնք հարվածել են Ռուսաստանին. ներդրումային կլիման վատթարացել է, իսկ տնտեսությունում նկատվում է անկում:

Ռուսաստանն արդեն իսկ մեկուսացված է այնպես, ինչպես երբեք՝ սկսած «Սառը պատերազմի» ժամանակներից: ԱՄՆ-ը պատրաստ է սահմանել նոր պատժամիջոցներ: Այդ հարցը հաջորդ շաբաթ քննարկվելու է մեր եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս