Բաժիններ՝

Խոդորկովսկին ՌԴ-ի բնակիչներին կոչ է արել դուրս գալ փողոցներ՝ կանգնեցնելու համար Ուկրաինայի դեմ պատերազմը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Յուկոս» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Ռուսաստանի բնակիչներին՝ կոչ անելով կանգնեցնել Ուկրաինայի հետ պատերազմը:

Խոդորկվոսկին կարծում է, որ դրա համար բավական է միայն փողոցներ դուրս գալն ու գործադուլով սպառնալը: Խոդորկովսկին հավելել է, որ դրանից հետո Ռուսաստանի երկչոտ իշխանությունը տեղի կտա. «Մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ, իսկապես պատերազմում ենք: Այնտեղ ուղարկում ենք զինվորներ ու տեխնիկա: Ուկրաինացիները կռվում են քաջաբար, սակայն նահանջում են:

Բնականաբար, ուժերն անհավասար են: Եվ դրա հետ մեկտեղ մեր իշխանությունները մշտապես ստում են, ինչպես որ ստել են 1980-ական թվականներին Աֆղանստանի պարագայում, իսկ 1990-ական թվականներին՝ Չեչնիայի պարագայում: Այսօր Ուկրաինայի մասով ստելու հերթն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս