Տիմոշենկոն Պորոշենկոյին կոչ է արել անհապաղ ռազմական դրություն մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում
УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել անհապաղ ռազմական դրություն մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
Տիմոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն անցած գիշեր ռազմական ներխուժում է ձեռնարկել Ուկրաինայի տարածք. «Գիշերը տեղի է ունեցել ռուսական բանակի ներխուժումը: Մենք չենք կարող Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող դեպքերն անվանել ահաբեկչական ակցիա: Պետք է ազնվորեն ասել, որ Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել»:
Դրա հետ կապված՝ Տիմոշենկոն կոչ է արել անհապաղ ռազմական դրություն մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքներում: Նրա կարծիքով՝ դա կուժեղացնի երկրի պաշտպանունակությունը: Տիմոշենկոն Պորոշենկոյին կոչ է արել իր վրա վերցնել պաշտպանության ղեկավարման բոլոր լծակները: