ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան Մշտական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում՝ կապված Ուկրաինայի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան այսօր գումարում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Նիստը տեղի է ունենալու Վիեննայում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում:
Շվեյցարական կողմը պարզաբանել է, որ նիստ գումարելու որոշումը կայացվել է շաբաթվա ընթացքում և հրավերներն ուղարկվել են նախօրեին: ԵԱՀԿ-ն ավանդաբար օգոստոսին չի անցկացնում մշտական խորհրդի կանոնավոր նիստեր, սակայն այս հանդիպումը կլինի այս ամսվա երկրորդ հանդիպումը:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ ԱԽ-ին կոչ էր արել անհապաղ նիստ գումարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կտրականապես մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում: