Հազարավոր մարդիկ Անկարայում ձևավորել են Աթաթուրքի պատկերն ու նրա ստորագրությունը (տեսանյութ)
CNN TÜRK-ի փոխանցմամբ՝ առնվազն 6000 սևազգեստ տղամարդ և կին երեքշաբթի հավաքվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրապարակում՝ դրանով իսկ ձևավորելով նրա պատկերը, ինչը տեսանելի է եղել թռչունի թռիչքի հեռավորությունից:
Դա կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: 92 տարի առաջ Աթաթուրքի կողմից հույների դեմ տարած հաղթանակի շաբաթվա տոնակատարությունների շրջանակներում առնվազն 9000 մարդ է հավաքվել Անըթքաբիրի (Աթաթուրքի դամբարան) մոտ, որոնցից 6000-ը կանգնած վիճակում ձևավորել են Աթաթուրքի պատկերը, ինչպես նաև նրա ստորագրությունը:
Դա անելու համար պահանջվել է երեք ժամ, ինչից հետո ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մենք բոլորս Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» կարգախոսը: Տվյալ ակցիան նախաձեռնել է լուսանկարիչ Ջումհուր Այգյունը: