Այսօր Անկարայում կանցկացվի Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությունը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Անկարայում տեղի է ունենալու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությունը: Հանդիսավոր արարողությունն անցկացվելու է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) շենքում, ինչից հետո Էրդողանը կմեկնի «Չանքայա» նախագահական նստավայր:
Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում փոխարինում է Աբդուլլահ Գյուլին, ով 2007 թվականին 7 տարի ժամկետով ընտրվել է Թուրքիայի 11-րդ նախագահ: Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կպաշտոնավարի առնվազն 5 տարի (հետագայում նա կարող է վերընտրվել նույն ժամկետով):
Դրա հետ կապված՝ Էրդողանն արդեն իսկ հրաժեշտ է տվել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի պաշտոնին, որում գտնվել է 13 տարի և 13 օր: Էրդողանի երդմնակալության հետ կապված՝ Անկարա են ժամանել ավելի քան 90 երկրների ներկայացուցիչներ:
Նրանց թվում կան 15 նախագահ/պետության ղեկավար, 6 խորհրդարանի նախագահ, 12 վարչապետ, 3 փոխնախագահ, 7 փոխվարչապետ, 40 նախարար և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: