Բաժիններ՝

Դավութօղլուն Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել է Էրդողանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղուն ընտրվել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ: Այդ պաշտոնում նա փոխարինել է Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանին, որի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր:

Թուրքական օրենսդրության համաձայն, երկրի նախագահը չի կարող միաժամանակ վարել կուսակցական գործունեություն: Երեկ Անկարայում տեղի է ունեցել ԱԶԿ-ի մեծ համագումարը, որի ժամանակ էլ անցկացված քվեարկության արդյունքներով Դավութօղլուն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնի համար 1388 հնարավորից ստացել է 1382 քվե: Մնացյալ 6 քվեն անվավեր է ճանաչվել:

Դավութօղլուն Էրդողանին փոխարինում է նաև Թուրքիայի վարչապետի պաշտոնում: Կառավարության նոր կազմը կհրապարակվի օգոստոսի 29-ին: Դա տեղի կունենա այն բանից հետո, ինչ նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը վարչապետին կկարգադրի ձևավորել նոր կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս