ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Ուկրաինա ռուսական ներխուժման մասին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է ռուսական տանկերի շարասյան և Ուկրաինայի հարավ-արևելքի տարածքի հրթիռակոծությունների մասին նոր տվյալների մասին:
Նրա խոսքերով՝ այդ տվյալները վկայում են Ուկրաինա ռուսական հավելյալ զորքերի ուղիղ ներխուժման մասին՝ նպատակ հետապնդելով հակահարձակման անցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
Փսակին հավելել է, որ իրենք տվյալներ են ստացել նաև անջատողականների կողմից այն ափամերձ քաղաքների գնդակոծության մասին, որոնք գտնվում են սահմանի ու Մարիուպոլի միջև: Ծանր մարտեր են ընթանում Դոնեցկ քաղաքի ու օդանավակայանի մոտ: