Բաժիններ՝

Կառավարությունը 6000 եվրո կվճարի Վ.Մինասյանին՝ ի կատարումն Եվրոպական դատարանի վճռի

Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ ստիպված է դատավորների սխալների պատճառով փոխհատուցում տրամադրել սեփական քաղաքացիներին՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի։

Այսպես, ՀՀ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» N 44837/08 գանգատով 2014 թվականի ապրիլի 8-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2014 թվականի ինն ամսումկհատկացնի 6,030 (վեց հազար երեսուն) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում»  հոդվածով):

Որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստերի օրակարգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս