Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորումը մեծ վնաս է հասցրել թուրքական արտահանմանը. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունները մեծ վնաս են հասցրել թուրքական արտահանմանը: Խմբավորումը 2013 թվականի սեպտեմբերին գրավել է Սիրիայի հետ սահմանին ընկած Օնջուփընարի անցակետը, ինչից հետո Թուրքիայից Սիրիա ապրանքների արտահանումը նվազել է 79 տոկոսով:

Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման վերջին գործողություններն իրենց հերթին վնասել են այդ երկրի հետ Թուրքիայի առևտրին (Սիրիայի կորստից հետո Իրաքը դարձել էր Մերձավոր Արևելքի հետ ցամաքային ճանապարհով առևտուր անելու Թուրքիայի միակ տարբերակը):

Այս դեպքում առևտուրը նվազել է 50 տոկոսով: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը, ապա այստեղ թուրքական արտահանումը նվազել է 40 տոկոսով:

2013 թվականին Թուրքիայից Իրաք արտահանման ծավալը կազմել է 11 միլիարդ և 949 միլիոն դոլար: Տարեկան Իրաք է մուտք գործում (ելումուտ անում) միջին հաշվով 700.000 թուրքական մեծածավալ բեռնատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս