Բաժիններ՝

Պորոշենկոն հուսով է, որ մինսկյան բանակցությունների արդյունքներով Ուկրաինայում կհաստատվի խաղաղություն

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուսով է, որ Մինսկում «Մաքսային միություն-ԵՄ-Ուկրաինա» ձևաչափով բանակցությունների արդյունքներով ուկրաինական տարածքում կհաստատվի խաղաղության:

Պորոշենկոն այդ մասին հայտարարել է այսօր՝ Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ. «Ես հուսով եմ, որ հանդիպման արդյունքներով խաղաղություն կտիրի Ուկրաինայում: Եթե մեզ այսօր հաջողվի հասնել համաձայնության, որը կբերի խաղաղության, ապա դա կլինի նշանակալից իրադարձություն և մեր երկկողմ հարաբերություններում նույնպես:

Առանցքային դիրքորոշումն այսօր խաղաղությունն է, Դոնբասի խաղաղությունը, ինչը վերջ կդնի մարդկանց տառապանքներին»: Ներկա դրությամբ Մինսկում ընթանում է Պորոշենկոյի ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումը: Ակնկալվում է, որ Պորոշենկոն Մինսկում հանդիպելու է նաև Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս