Բաժիններ՝

Սահմանադրական դատարանը «բացարձակ սուտ» է որակել ԶԼՄ-ի հրապարակումը

«Ժամանակ» թերթն օգոստոսի 26-ին «տեղեկատվություն» է տարածել՝ «Գագիկ Հարությունյանին չի հաջողվել համոզել Ծառուկյանին» վերտաառությամբ։
Հոդվածն ամբողջությամբ հորինվածք է։

Գագիկ Հարությունյանն երբեւիցե Գագիկ Ծառուկյանի հետ նման հարց չի քննարկել, մտերմական հարաբերություններով հանդերձ վերջին ամիսներին նրա հետ որեւէ առանձնազրույց չի ունեցել։ Ու ընդհանրապես` սահմանադրական բարեփոխումների հարցում Հարությունյանը մասնագիտական քննարկումներից ու հանրային իրազեկումից բացի որեւէ մակարդակում գաղտնի կամ ոչ գաղտնի հանդիպումներ չի ունենում։
Նման ապատեղեկատվությունը կարող է գնահատվել միայն ինչ-ինչ քաղաքական նպատակ հետապնդող պարզունակ ու անհաջող քայլ։

ՀՀ ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։