Նավթի էժան վաճառքից «Իսլամական պետություն» խմբավորումն օրական վաստակում է մոտ 2 միլիոն դոլար
Թուրքական Sondakia լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման օրական եկամուտը կազմում է 2 միլիոն դոլար: Խմբավորումը մասնավորապես մեծ գումարներ է վաստակում սև շուկայում 50 տոկոս էժան գնով նավթ վաճառելուց:
Եթե միջազգային շուկայում մեկ բարել նավթի գինը ուրբաթ կազմել է 102 դոլար, ապա «Իսլամական պետությունը» մեկ բարել նավթը վաճառում է 25-60 դոլարով: Փորձագետները չեն կարծում, թե դա կհանգեցնի նաև միջազգային շուկաներում նավթի գնանկմանը:
Նրանք ընդգծում են, որ եթե «Իսլամական պետությունը» օրական վաճառում է մոտ 30.000 բարել նավթ, ապա միայն Սաուդյան Արաբիայում օրական արդյունահանվում է 9 միլիոն բարել նավթ: Սիրիայի արևելքում «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկած տարածքներում գտնվում է 7 նավթահանք, իսկ Իրաքում՝ երկու նավթավերամշակման գործարան: