 
                        Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է 80 երկրի. Der Spiegel
 
                                    Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական կազմակերպությունը (BND) հետախուզական ու գաղտնալսման գործունեություն է իրականացրել աշխարհի 80 երկրի նկատմամբ: Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը:
Վերջինիս հաղորդմամբ՝ BND-ն այդ երկրներին սկսել է 2009 թվականից լրտեսել Գերմանիայի կառավարության հրամանով: Գերմանական հետախուզության ուշադրության կենտրոնում գտնվել է 30 երկիր, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Թուրքիան ու Ալբանիան:
Թուրքիայի հետ կապված՝ գերմանական հետախուզությանը հետաքրքրել են քրդական հարցը, Գյուլենական շարշումը, իսլամական շարժումները, կազմակերպված հանցավորության հարցը, կոռուպցիան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        