Լավրովը հերքել է Կիմ Չեն Ինի ռուսական այցը և հաստատել է Պուտինի ճապոնական այցը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճապոնական այցի ժամկետները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
Նա ընդգծել է, որ իրենք Ճապոնիայի հետ հարաբերությունները չեն շաղկապում Ուկրաինայի հակամարտության կամ կլիմայի փոփոխման հետ: Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել են Ճապոնիա և նա ընդունել է այդ հրացերը, և այժմ ճապոնական կողմը հաստատել է այդ այցի ժամկետները:
Ռուսաստանի նախագահի ճապոնական այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա փետրվարին՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև բանակցությունների ժամանակ: Օգոստոսի 2-ին Ճապոնիայի վարչապետը Սան Պաուլուում հայտարարել էր, որ Պուտինի ճապոնական այցը պլանավորված է առաջիկա աշնանը:
Անդրադառնալով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի մոսկովյան այցի հնարավորությանը՝ Լավրովը հայտարարել է, որ այդպիսի պլաններ դեռ չկան: