Ֆրանսուա Օլանդն ընդունել է կառավարության հրաժարականը
Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է կառավարության հարաժարականի դիմումը: Օլանդն ընդունել է կառավարության ողջ կազմով հրաժարականը
Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը: Վարչապետն Օլանդին խոստացել է վաղը ներկայացնել կառավարության նոր կազմը: Նոր կառավարության ձևավորումը հանձնարարվել է հրաժարական տվող վարչապետին: Մանուել Վալսը Ֆրանսիաի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընթացիկ տարվա մարտի 31-ին:
Մինչ այդ նա Ժան Մարկ Էյրոյի կառավարությունում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Էյրոն հարկադրված էր եղել հրաժարական տալ մարտի կեսին երկրում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության ձախողումից հետո:
Իր մի քանի ամսվա աշխատանքի ընթացքում Վալսի կառավարությունը չկարողացավ լուծել ֆրանսիական տնտեսության խնդիրները և վերադարձնել ընտրողների վստահությունը: