Բաժիններ՝

«Գյումրիում ոչ թե կկառուցվեն նոր շենքեր, այլ բնակիչներին կտրվեն բնակարանների գնման վկայագրեր». Քաղաքաշինության նախարար

«Աղետի գոտի վարչապետի այցելությունից հետո մենք մեզ համար ունենք հստակ պատկերացում, որ աղետի գոտում (խոսքը Գյումրիի մասին է) դեռևս մնացել են 430 ընտանիքի համար չկառուցված շենքեր, և մենք որոշեցինք, որ ճիշտ է, որպեսզի պետությունը բնակարանների գնման վկայագրերով աշխատի այդ բնակիչների հետ, քան թե կառուցվեն շենքեր»,- այսօրվա ասուլիսում ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Ըստ Ն. Սարգսյանի՝ բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու պատճառն այն է, որ քաղաքը ունի վաճառքի ենթակա բազմաթիվ շենքեր, և ավելի ճիշտ է գնել այդ բնակարանները, աշխուժացնել քաղաքի շուկան, քան կառուցել շենքեր. «Այդ ծրագրի բոլոր պարամետրերը պատրաստ են և՛ գյուղական վայրերում, և՛ քաղաքային վայրերում, և՛ շուտով այդ գործընթացը նորից կվերսկսվի»,

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս են վարվելու այն բնակիչների հետ, ովքեր նպատակահարմար չեն համարում այդ ծրագրից օգտվելը, նախարարն այսպես պատասխանեց. «Մենք հարցումներ ենք արել Գյումրիում, որպեսզի բնակիչները իրենք որոշեն շենք կառուցվի՞, թե՞ տրվի բնակարանների գնման վկայագրեր: Մեր տվյալներով՝ ավելի քան 2/3-ը կողմ են վկայագրերին»:

Լրագրողի դիտարկմանը, որ բնակիչներից շատերը մտահոգված են, որ բնակարանների գնման վկայագրերի արժեքը չի համապատասխանի շուկայական գներին, Ն. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Այդպիսի բան լինել չի կարող: Մենք կադաստրից հարցումներ ենք անելու ճիշտ շուկայական արժեքի մասին, և այդ արժեքին համապատասխան իրենք կստանան այդ վկայագրերը: Կարող է լինել մարդկանց խումբ, որոնք կողմնակից են նոր շինարարության, մենք շինարարություն անելու հնարավորություններն էլ ունենք: Բայց կարծում եմ, որ դա նորից կլինի 2 տարի, նորից կձգձգվի, դրա համար երկու տեսակետից ճիշտ են վկայագրերը: Ավելորդ բնակարանային գույք ստեղծել այն դեպքում, երբ քաղաքում կան բազմաթիվ դատարկ տներ, կարծում եմ, որ դա ճիշտ չէ»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս