Բաժիններ՝

Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 190.000 մարդ. ՄԱԿ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում 3.5 տարի ընթացող զինված հակամարտության հետևանքով զոհվել է 191.369 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի զեկույցում:

Նա մանրամասնել է, որ այդ թիվն առնչվում է միայն մահվան գրանցված դեպքերին, մինչդեռ զոհերի թիվն իրականում կարող է լինել էլ ավելի մեծ: Զեկույցի պատրաստման ժամանակ հաշվի է առնվել 5 աղբյուրից, այդ թվում նաև սիրիական իշխանություններից ու իրավապաշտպան կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը:

Ցուցակում ընդգրկվել են այն անձինք, որոնց անունն ու ազգանունը, ինչպես նաև մահվան տեղն ու ժամկետը հայտնի են եղել: Փիլեյը հավելել է, որ զոհվածների 85.1 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 9.3 տոկոսը՝ կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031