Մերձդնեստրում ռեզերվիստներին կանչել են արտակարգ ռազմական հավաքների
ZN.UA-ի փոխանցմամբ՝ չճանաչաված Մերձդնեստրի մոլդովական հանրապետության նախագահը հայտարարել է տարածաշրջանի բոլոր զինապարտ քաղաքացիների, որոնք գտնվում են պահեստազորում և հանդիսանում են պետական իշխանական մարմինների աշխատակիցներ, զորակոչի մասին:
Նրանց մեկ ամիս ժամկետով կանչել են ռազմական հատուկ հավաքների, որոնց նպատակը զորամասերի մարտունակության կատարելագործումն է խաղաղապահ ուժերի զինվորական կոնտինգենտ կոմպլեկտավորելը:
Մերձդնեստրի մոլդովական հանրապետության տարածքում տեղակայված են ռուսական 14-րդ բանակի զորամասերը: Այստեղ առկա է նաև խոշոր զինապահեստներ, որոնցում պահվում է ավելի քան 21.000 տոննա արկ ու ավիառումբ):