Լուկաշենկոյին խնդրել են ճանաչել Աբխազիայի անկախությունը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյին՝ խնդրելով դիտարկել Աբխազիայի ինքնիշխանության ու անկախության ճանաչման հարցը:

Նամակում նշված է, որ Աբխազիայի ժողովուրդն Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչում է որպես իմաստուն, պատասխանատու, Աբխազիայի հանդեպ բարյացակամ տրամադրված քաղաքական գործիչ, ով արդեն 20 տարի է, ինչ հաջողությամբ ղեկավարում է Բելառուսը:

Նամակում Աբխազիայի ժողովրդի անունից անկեղծ շնորհակալություն է հայտնվել պետության կազմավորման տարբեր ժամանակներում Բելառուսի ցուցաբերած աջակցության համար: Նամակում հիշեցվում է, որ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան և այլ երկրներ:

Տեսանյութեր

Լրահոս