Բաժիններ՝

Բելառուսն ու Ուկրաինան վերացրել են առևտրային բոլոր սահմանափակումները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսն ու Ուկրաինան վերացրել են փոխադարձ առևտրի բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Իգոր Նազարուկը:

Նրա խոսքերով՝ փոխադարձ առևտրում առկա բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել օգոստոսի 19-ից: Բելառուսն այլևս գարեջրի, հրուշակեղենի և այլ արտադրանքների ներկրման հարցում չի բարձրացնի լիցենզավորման հարցը, իսկ Ուկրաինան այլևս չի կիրառի հատուկ մաքսատուրքեր, որոնց չափը տատանվում է ապրանքի գնի 50-60 տոկոսի միջև:

Նա հիշեցրել է, որ Բելառուսի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման հարցում լիցենզավորում մտցնելը կապված է եղել շուկայում կարգուկանոն հաստատելու հետ:

Հունիսին Բելառուսի իշխանությունները պարտադիր մեկանգամյա լիցենզիա էին մտցրել Մաքսային միության երկիր չհանդիսացող երկրներից մակարոնի, հրուշակեղենի ու հումքի ներկրման նկատմամբ:

Ի պատասխան՝ Ուկրաինան հատուկ մաքսատուրք էր սահմանել բելառուսական կաթի, յոգուրտների, կարագի, հրուշակեղենի, ալյուրի, շոկոլադի և այլ ապրանքների ներկրման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս