Վրաստանի կառավարությունը չի դատապարտել Արևելյան Ուկրաինայում Պուտինի գործողությունները. Մաքքեյն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մտահոգված է նրանից, որ Վրաստանի կառավարությունն ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրել Ռուսաստանի հանդեպ՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ.

«Ինձ մտահոգում է այն, որ Վրաստանը չմերձենա Ռուսաստանի հետ: Կառավարությունը չի դատապարտել Արևելյան Ուկրաինայում Պուտինի գործողությունները: Դա ինձ համար աներևակայելի է, անընդունելի»:

Սենատորն արտահայտվել է նաև Վրաստանում ընթացող իրավական գործընթացների մասին: Նա հայտարարել է, որ մեծապես հիասթափված է Վրաստանի իշխանությունների գործողություններից: Մաքքեյնն ընդգծել է, որ այդ գործընթացներն ազդում են վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031