Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է եվրաինտեգրման հարցերով պետական կոմիտե

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է պետական կոմիտե, որը զբաղվելու է եվրաինտեգրման հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը.

«Այդպիսի պետական մարմնի ստեղծումը նախատեսված է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով: Նախօրեին կառավարության ընդունած որոշման համաձայն, այդ կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է վարչապետ Արսենի Յացենյուկը: Պետկոմիտեի առաջին նիստը տեղի է ունենալու օգոստոսի 22-ին:

Պետկոմիտեն անմիջականորեն զբաղվելու է եվրաինտեգրման հարցերով: Հաստատելով պետկոմիտեի կազմը՝ Ուկրաինան դրանով իսկ անցում է կատարում ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլի՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան»:

Սեմերակը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Պավել Շերեմետի հրաժարականը՝ ընդգծելով, որ այդ հարցը գտնվում է Գերագույն ռադայի իրավասության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս