Բաժիններ՝

Վրաստանում քրեական գործ են հարուցել Դավիթ Բաքրաձեի նկատմամբ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի նկատմամբ:

Նման որոշում է կայացվել վրացական մամուլում այն տեղեկությունների հայտնվելուց հետո, որ 2014 թվականի հուլիսի 28-ին Դավիթ Բաքրաձեն ու նրա կինը բրիտանական HSBC բանկում փակել են իրենց հաշվեհամարները, որոնցում գտնվել է 276.850 ֆունտ սթեռլինգ:

Այդ գումարը տեղափոխվել է այլ հաշվեհամարների վրա: Վրաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քանի որ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունները պարունակել են հանցանքի նշնաններ, ուստի և սկսվել է հետաքննություն:

Դատախազության ուշադրությունը գրավել է այն փաստը, որ նշված գումարը զգալիորեն գերազանցել է Դավիթ Բաքրաձեի ու նրա ընտանիքի անդամների եկամուտները, որոնք ֆիքսված են պաշտոնատար անձանց ունեցվածքի մասին ամենամյա հայտարարագրերում:

Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 355-րդ հոդվածով և 194-րդ հոդվածի 3-րդ կետով (ապօրինի և/կամ չհայտարագրված եկամուտների օրինականացում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս