Բաժիններ՝

Էբոլա տենդի վարակից մահացածների թիվը հասել է 1350-ի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էբոլա տենդի վարակից մահացածների թիվը հասել է մինչև 1350-ի: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածած հայտարարությունում:

Դրանում նշված է, որ մահացության ամենամեծ թիվը գրանցվել է Լիբերիայում, ուր այդ հիվանդությունից մահացել է առնվազն 576 մարդ: ԱՀԿ-ն ընդգծում է, որ խոսքը գնում է պատմության մեջ Էբոլա տենդի ամենամահաբեր բռնկման մասին: Վարակվածների շրջանում մահացածների թիվը հասնում է 55-60 տոկոսի:

Համաճարակն առնչվում է Սիեռա Լեոնեին, Լիբերիային, Գվինեային ու Նիգերիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031