Բաժիններ՝

Օբաման կտրականապես դատապարտել է ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրողին սպանելը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրականապես դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման մոտ գերի ընկած ամերիկացի լրագրողին մահապատժի ենթարկելը.

«Այսօր ողջ աշխարհը ցնցված է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Ջիմ Ֆոուլիին գազանաբար սպանելու կապակցությամբ: Ես զրուցել եմ Ֆոուլիի ընտանիքի հետ և ասել, որ մեր սրտերը կոտրված են այդ կորստից»:

Օբամայի խոսքերով՝ «Իսլամական պետության» հայտարարությունները ոչ մի կերպ կապված չեն կրոնի հետ: Օբաման ընդգծել է, որ խմբավորման զոհերի ճնշող մասը մուսուլմաններ են, իսկ հավատը մարդկանց չի սովորեցնում սպանել անմեղներին:

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների նման մարդկանց սպասվում է կրախ, և որ ապագան մշտապես կառուցողներինն է և ոչ թե ավերողներինը: Օբաման խոստացել է ամերիկացիներին պաշտպանել համայն աշխարհում և շարունակել ծայրահեղականների դեմ պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս