 
                        Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահի հետ
 
                                    Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը պլանավորված է սեպտեմբերի սկզբին Հարավային Ուելսում:
Օլանդն ու Գարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանի գործընթացները և կարևոր այլ թեմաներ: Գարիբաշվիլին Օլանդին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար, ինչը հաստատեց այս տարվա մայիսին Օլանդի վրացական այցը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        