ԱՄՆ-ը դադարեցրել է F-16 ինքնաթիռների թռիչքները
Air Force Times-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը դադարեցրել են իրենց 157 հատ F-16D Fighting Falcon երկու շարժիչանի կործանիչներից 82-ի թռիչքները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ օդաչուի կաբինետում հայտնաբերվել են ճեղքեր:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը: Սկզբնական շրջանում խնդիրը հայտնաբերվել է ինքնաթիռներից մեկի ստուգման ժամանակ, ինչից հետո ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է ստուգել F-16D-երի պարկը:
Տեսչության արդյունքներով թռիչքների համար պիտանի է ճանաչվել միայն 75 մեքենա: Անսարք ինքնաթիռները հետազոտվելու են այդ ինքնաթիռներն արտադրող Lockheed Martin ընկերության մասնագետները: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը չի սկսել ստուգել F-16-ի այլ մոդելները` ընդհանուր առմամբ, 812 մեքենա: