 
                        Եգիպտոսն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել վերսկսել բանակցությունները
 
                                    France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի իշխանությունները, որոնք միջնորդի դերում հանդես են եկել Իսրայելի ու Պաղեստինի միջև, հակամարտող կողմերին կոչ են արել վերսկսել Գազայի հատվածի շուրջ բանակցությունները:
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Եգիպտոսը պահպանում է շփումը հակամարտող երկու կողմի հետ` կոչ անելով դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները` միտված երկարաժամկետ հրադադարի հաստատմանը:
Իսրայելը հրադադարի տապալման պատասխանատվությունը դրել է ՀԱԱՄՍ շարժման վրա, քանի որ պաղեստինցի զինյալներն իսրայելական կողմի հաշվարկներով առնվազն 10 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        