 
                        Աշխարհի ամենատարեց տղամարդն ու կինը ճապոնացիներ են
 
                                    The Japan Times-ի փոխանցմամբ` 111-ամյա ճապոնացի Սակարի Մոմոին պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդ: Համապատասխան կարգավիճակը Ճապոնիայի բնակչին այսօր շնորհել են Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները:
Նախորդ տիտղոսակիրը լեհական ծագում ունեցող ԱՄՆ-ի քաղաքացի Ալեքսանդր Իմիչն է: Նա հունիսին մահացել է 111 տարեկանում: Մոմոիի պատվին հանդիսավոր արարողությունն անցկացվել է Տոկիոյի կլինիկայում, ուր նրան ցուցաբերում են բուժօգնություն:
Մոմոին օրական սնվում է երեք անգամ և իրեն լավ է զգում: Ճապոնացի երկարակյացը սիրում է ուտել ձուկ և կարդալ գրքեր: Աշխարհի ամենատարեց մարդը 116-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        