 
                        Իտալիայի երկնքում կործանիչներ են բախվել
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» երկու կործանիչ-ռմբակոծիչ երեկ բախվել են Իտալիայի արևելքում ուսումնական թռիչքի ժամանակ: Միջադեպը գրանցվել է Մարկե մարզի երկնքում:
Երկու ինքնաթիռները բազավորված էին երկրի հյուսիս-արևմուտքում ընկած Գեդի քաղաքի մոտ գտնվող օդանավակայանում և կործանվել են Ասկոլի Պիչենո քաղաքի մոտ` ընկնելով տեղի անտառի մեջ:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն ինքնաթիռների անձնակազմի (4 մարդ) ճակատագիրը մնում է անհայտ: Նրանք դեռ համարվում են անհետ կորած: Դեպքի վայրում աշխատող հրշեջ բրիգադները դիակներ չեն հայտնաբերել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        