 
                        Դոնեցկում սով է սկսվել
 
                                    Լատվիական Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ Դոնեցկում սով է սկսվել.
«Մենք չունենք դեղորայք, և սով է սկսվում. խանութները դատարկ են: Երկու միլիոն մարդ զրկված է խմելու և անգամ տեխնիկական ջրից: Այսինքն, ծորակից ոչինչ չի հոսում:
Քաղաքում լուրջ խնդիրներ կան` կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ: Քաղաքի բնակիչները չեն կարողնում Դոնեցկը լքել հումանիտար միջանցքների բացակայության պատճառով»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        