ՀՀԿ-ականին որևէ մեկը չի ասել, որպեսզի շփման գիծ մեկնի. «Ժողովուրդ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանն օրերս Հյուսիսային պողոտայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ակտիվորեն բացատրում էր այնտեղ կատարվող շինարարական գործողությունների ընթացքը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Շուրջ երկու տարի Ազգային ժողովում գործունեություն ծավալող, բայց ամբիոնից կամ ԱԺ միջանցքում անգամ մի բառ չարտաբերած այս պատգամավորը պարզվում է՝ շինարարությունից գլուխ է հանում: Ի՞նչ եք անում պողոտայում.

«Ժողովուրդ»-ի այս հարցին Սոֆոյանը պատասխանեց.

«Դե, շինարարական ընկերության ղեկավարն իմ ընկերն է, դրա համար մեկ-մեկ գնում եմ Հյուսիսային պողոտա… Հիմա, օրինակ, քարերն են բերում, պետք է ասեմ, որ ռազտամոժկեն շուտ անեն, որպեսզի շուտ հասնի ստեղ, որ գործն էլ շուտ առաջ գնա»: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու այդ ջանասիրությամբ գոնե մեկ անգամ շփման գիծ չի մեկնել, պատգամավորը հայտարարեց, թե իրեն որևէ մեկը չի ասել, որպեսզի շփման գիծ մեկնի. «Դե մենք էլ կգնանք, ի՞նչ է եղել, ես քաղաքում չեմ եղել: Ամեն ինչին մաքսիմում հետևել եմ»»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս