Բաժիններ՝

Պաղեստինը ՄԱԿ ԱԽ-ից պահանջում է բանաձև ընդունել իսրայելական զորքերի դուրս բերման մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Պաղեստինը ՄԱԿ ԱԽ-ից պահանջում է բանաձև ընդունել, որում կհստակեցվեն 1967 թվականին գրավված տրածքներից իսրայելական զորքերի դուրս բերման ժամանակային շրջանակները:

Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում պաղեստինյան պատվիրակության ղեկավար, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Սաիբ Արիքաթը.

«Ներկայումս մեր տարածաշրջանում ընթանում են արմատական փոփոխություններ: Հարցն այն է, թե արդյոք մեզ անհրաժե՞շտ են նոր պատերազմներ: Ո’չ, մեզ անհրաժեշտ չեն նոր պատերազմներ, մեզ անհրաժեշտ է խաղաղություն: Հայտնին են խաղաղության հասնելու տարրերը:

Պաղեստինում հուսով են, որ Իսրայելի հետ հակամարտությունը կկարգավորվի մոտակա ամիսներին: Այսօր մենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք իսրայելական ագրեսիայի դադարեցման ու պաղեստինյան պետության հարցը:

Մենք թույլ չենք տա, որ այդ հարցում պահպանվի ստատուս-քվոն: Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս դա քննարկել նաև ամերիկյան կողմի հետ: Պետք է հստակեցնել կարճ ժամանակ, երբ վերջ կտրվի օկուպացիային: Հուսով եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին մենք կտեսնենք բեկումնային որոշումններ:

Պաղեստինցիների վերջնական նպատակը 1967 թվականի սահմաններում պաղեստինյան պետության ստեղծումն է, ինչը նախատեսում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի կիրառում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս