Բաժիններ՝

Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների բանակցելու մասին. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղաժամ է խոսել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև բանակցությունների մասին:

Նա ընդգծել է, որ բանակցությունները պարզունակ չեն, ինչի համար էլ հնարավոր են ամենատարբեր ձևաչափեր. «Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ երբ և ինչպես բանակցություններ անցկացնելու հարցի մասին խոսելը դեռ վաղաժամ է: Վերին մակարդակի բանակցություններն անցկացվում են այն բանից հետո, ինչ լավ նախապատրաստում են դրանց»:

Սրանից առաջ Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում քննարկել էր օգոստոսի 17-ին Բեռլինում Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը:

Նրանք համաձայնության էին եկել, որ Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման ճանապարհին ընկած հաջորդ փուլում պետք է հանդիպեն այդ պետությունների ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս