Բաժիններ՝

Օբաման Ֆերգյուսոն է ուղարկել ԱՄՆ գլխավոր դատախազին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին ուղարկել Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաք` հետաքննելու համար սևամորթ դեռահասի սպանության գործը: Օբաման Ֆերգյուսոնի բնակիչներին վերստին ըմբռնման կոչ է արել` միմյանց վրա բղավելու փոխարեն:

Օբաման կոչ է արել լուծել խնդիրը և ոչ թե ցավ պատճառել: Ավելի վաղ Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հրաման է ստորագրել Ֆերգյուսոն քաղաք Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ մտցնելու մասին` կապված զանգվածային անկարգությունների շարունակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս