Բաժիններ՝

ՌԴ-ը հավելյալ միջոցներ է մշակում Արևմուտքի կողմից պատժամիջոցային քաղաքականության շարունակման դեպքում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվան հավելյալ միջոցներ է մշակում, եթե Արևմուտքը շարունակի իր պատժամիջոցային քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.

«Մշակվում են մի շարք տարբերակներ: Մենք քանիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանը կողմ չէ պատժամիջոցների լեզվով խոսելուն և ոչ էլ նախաձեռնել է դա: Սակայն եթե մեր գործընկերները շարունակեն ապակառուցողական պրակտիկան, ապա դրա համար մշակվում են հավելյալ միջոցներ»:

Սրանից առաջ Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների, մեկ տարով սահմանափակել է ԱՄՆ-ից, ԵՄ-ի երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից մի շարք ապրանքատեսակների ներկրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս