Բաժիններ՝

Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ստեղծում են ՀԱՊԿ-ի նման կառույց. Ուզեիր Ջաֆարով

Новости-Азербайджан լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը մեկնաբանել է այսօր Նախիջևանում կայանալիք Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:

Ջաֆարովն այդ հանդիպումը որակել է որպես ՀԱՊԿ-ի համարժեքի ստեղծման սկզբնական փուլ. «Ներկայումս Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ գոյություն ունի լիարժեք համագործակցություն ռազմական ոլորտում: Իրականացվում են համատեղ զորավարժություններ, դասընթացներ, բանակցություններ են տարվում էներգոպաշարների անվտանգության շուրջ և այլն:

Այժմ աշխարհում ընթացող գործընթացների հետ կապված` այդ երկրները ցանկանում են ստեղծել ռազմական միասնություն, որը ժամանակի հետ կգրավի նաև ՀԱՊԿ-ի մի շարք անդամների: Դա Թուրքիայի նախաձեռնությունն է: Նախիջևանյան հանդիպումից հետո համանման հանդիպումներ կանցկացվեն Թբիլիսիում ու Ստամբուլում:

Միայն ստամբուլյան հանդիպումից հետո հայտնի կդառնա ռազմական նոր միասնության ստեղծման մասին: Սկզբնական փուլում համաձայնագիրը կարող են ստորագրել Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Սակայն հեռանկարում տվյալ կազմակերպությանը կարող են անդամակցել նաև թյուրքալեզու մի շարք երկրներ` ներառյալ Ղազախստանը, Ղրղզստանը, ինչպես նաև Տաջիկստանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս