Համաձայնագրի հասնելու համար անհրաժեշտ է վերացնել Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցները. Զարիֆ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է երկրում գտնվող Ռումինիայի փոխարտգործնախարարի հետ, ինչից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Վեցյակի» հետ առաջիկա բանակցություններին:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի սկզբին հանդիպելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ` Զարիֆը հայտարարել է, որ «Վեցյակի» հետ «միջուկային» բանակցությունների արդյունքներով պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Զարիֆը մանրամասնել է, որ նկատի ունի Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցների վերացումը: Ակնկալվում է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կնախորդեն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի նիստին: Իրանն ու «Վեցյակը» պլանավորել են իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնել մինչև նոյեմբերի 24-ը:

Տեսանյութեր

Լրահոս