ԱՄՆ օդուժը 72 ժամում Իրաքում ոչնչացրել է զինյալների ավելի քան 90 թիրախ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան բանակը վերջին 72 ժամվա ընթացքում 35 օդային հարձակում է ձեռնարկել Մոսուլի ամբարտակի և նրա մերձակայքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերի վրա և ընդհանուր առմամբ ոչնչացրել է ավելի քան 90 թիրախ:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին: Նա մանրամասնել է, որ Իրաքի կառավարության պահանջով ամերիկյան մարտական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են զինյալների դիրքերին: Կիրբին հավելել է, որ ամերիկյան ավիահարվածները նպաստել են նրան, որ կրճատվեն զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները: