Ճապոնիայում ուժգին շոգի պատճառով 7 օրում հոսպիտալացվել է գրեթե 2300 մարդ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում ուժգին շոգի պատճառով մահացել է 3 մարդ, իսկ գրեթե 2300 մարդ էլ հոսպիտալացվել է ջերմային հարվածներով: Այս մասին հայտնել է Ճապոնիայի հրշեջ վարչությունը, որի ենթակայության տակ է շտապօգնության ծառայությունը:
Տուժածների ամենամեծ թիվը գրանցվել է Օսակայի շրջանում` 272 մարդ, և Տոկիոյի շրջանում` 202 մարդ: Նրանց մեծ մասը տարեցներ են: Այս տվյալներն առնչվում են ընթացիկ տարվա օգոստոսի 11-17-ին: Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում զգալիորեն նվազել է օդի ջերմաստիճանը` կապված «Հալոն» ցիկլոնի անցնելու հետ:
Մայիսի վերջից սկսած` Ճապոնիայում ջերմային հարվածով հոսպիտալացվել է ավելի քան 31.200 մարդ, մահացել է 48 մարդ: