Բաժիններ՝

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջում է հրապարակել «Բոինգի» օդաչուների հետ բանակցությունների ձայնագրությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է հատկացնել Դոնեցկի մարզում կործանված մալայզիական «Բոինգի» օդաչուների ու ավիադիսպետչերների բանակցությունների ձայնագրությունները:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքերով` տվյալ հարցը բարձրացվել է Անվտանգության խորհրդի խորհրդաժողովում, որը նվիրված է եղել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ավիաաղետի հետաքննման ընթացքին:

Չուրկինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆլետմանին կոչ է արել այսօր մեկնել Կիև` իմանալու համար, թե Ուկրաինայի իշխանություններն ինչպես են համագործակցում միջազգային փորձագետների հետ.

«Առաջինը, որն անցնում է մտքովդ, այն է, որ նրանք պետք է տրամադրեն իրենց ավիադիսպետչերների բանակցությունների ձայնագրությունները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչու են նրանք մալայզիական օդանավն ուղղել հակամարտության գոտի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս