Բուլղարիան վերստին սառեցրել է «Հարավային հոսքի» նախագիծը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Բուլղարիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարությունը կարգադրել է կասեցնել բոլոր գործողությունները «Հարավային հոսքի» նախագծով, քանի դեռ այն չի համապատասխանի Եվրահանձնաժողովի պահանջներին:
Նախարարությունն ընդգծել է, որ քանի դեռ նախագիծը չի համապատասխանում Եվրահանձնաժողովի պահանջներին, նախագիծը մնալու է սառեցված վիճակում: Եվրահանձնաժողովը հունիսի 3-ին Բուլղարիային խնդրել էր կասեցնել «Հարավային հոսքի» կառուցումը:
5 օր անց Բուլղարիայի կառավարությունը համաձայնվել էր դադարեցնել աշխատանքները: «Հարավային հոսք» գազատարի հզորությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր, ինչը մատչելի կլինի 2018 թվականից: Ենթադրվում է, որ նրանով գազի մատակարարումները կսկսվեն 2015 թվականի վերջին: